Մասնավոր ընկալում է. Լիլիթ Մակունցը`Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին

Մասնավոր ընկալում է. Լիլիթ Մակունցը`Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին

«Ներքոնշյալ ձևակերպումը բացառապես Հովիկ Աղազարյանի մասնավոր ընկալումն է։ Խմբակցության շարժառիթները և հիմնավորումները ներկայացված են խմբակցության որոշման հավելվածում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն` անդրադառնալով խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ լրագրողների հետ զրույցում նշած հետևյալ դիտարկմանը․

«Եթե Հրայր Թովմասյանը մեր դեմ տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք»։