Գևորգ Պապոյանը սուտ և մանիպուլատիվ տեղեկություն է հրապարակել․ Արմեն Եղիազարյան

Գևորգ Պապոյանը սուտ և մանիպուլատիվ տեղեկություն է հրապարակել․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գևորգ Պապոյանը հերթական անգամ սուտ և մանիպուլատիվ տեղեկատվություն է հրապարակում, իբր ՀՀ արտաքին պարտքը կազմում է ոչ թե 12 միլիարդ դոլար, այլ ընդամենը 5.9 միլիարդ։ Ասեմ որ ՀՀ ընդհանուր պարտքը կազմում է 12 միլիարդ դոլար, որից՝
– Արտաքին պարտք՝ 6,2 մլրդ դոլար
– Ներքին պարտք՝ 5,9 մլրդ դոլար
Արտաքին պարտքի մեջ ներառված են՝
– ՀՀ կառավարության պարտք՝ 5,7 մլրդ դոլար
– ՀՀ կենտրոնական բանկի պարտք՝ 508 միլիոն դոլար

Իսկ ներքին պարտքի հիմնական մասը կազմում են ռեզիդենտների ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 5,3 մլրդ դոլար:
Ստացվում է ՀՀ ընդհանուր պարտքը 12 միլիարդ դոլար է!

Իսկ Պապոյանը հավանաբար նշում է միայն ներքին պարտքի մասը։»։