Արտակարգ միջադեպ Կոլորադոյում․ տղամարդը դանակահարել է ութ մարդու

Արտակարգ միջադեպ Կոլորադոյում․ տղամարդը դանակահարել է ութ մարդու

ԱՄՆ Կոլորադո նահանգում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Տղամարդը երեք տարբեր վայրերում դանակահարել է ութ մարդու։ Այս մասին հայտնել է Կոլորադո-Սպրինգսի ոստիկանությունը։ Տուժածներն իրենք են կարողացել վնասազերծել տղամարդուն, մինչ կհասնեին ոստիկաններն ու փրկարարները։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Հարձակումները որոշակի համակարգվածություն չեն ունեցել։ Մոտիվների մասին չի բարձրաձայնվում։ Ոստիկանները նաեւ հայտարարել են, որ հարձակումն իրականացնող տղամարդու մասին այլ տվյալներ կհրապարակվեն ավելի ուշ։