Ռուսաստանը եւ Թուրքիան տրամադրված են սիրիական Իդլիբի հարցով վերջնական համաձայնագրի մշակմանը
Ռուսաստանը եւ Թուրքիան շարունակում են համագործակցությունը սիրիական Իդլիբում վերջնական համաձայնագրի մշակման հարցով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, ըստ ռուսական «Իզվեստիա» պարբերականի հաղորդման։ «Դեռեւս շատ անելիք կա։ Մենք շարունակում ենք ակտիվորեն համագործակցել այս հարցով՝ Ռուսաստանի հետ։ Վերջնական արդյունքն իրեն սպասեցնել չի տա։ Մենք չպետք է թույլ տանք, որ սիրիական խնդիրը նվազեցնի մեր համագործակցության ծավալը եւ ազդի մեր հարաբերությունների վրա»,- ասել է Չավուշօղլուն։ Նշենք, որ ռուսական կողմը եւս ակնկալում է, որ ռուս-թուրքական բանակցությունները արդյունավետ կլինեն։
Կարծիքներ