Ի՞նչ որոշվեց «Մալաթիա» տոնավաճառի գործունեության հետ կապված

Ի՞նչ որոշվեց «Մալաթիա» տոնավաճառի գործունեության հետ կապված

Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, դադարեցվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տևական ժամանակ առաջ է խատումներ արձանագրել, ժամանակ տրամադրել դրանք վերացնելու համար, սակայն արձանագրված խախտումները վերացված չեն։ Աշխատակիցները չեն պատրաստվում լռել, այժմ բողոքի ակցիա են նախաձեռնել։

Տեսչական մարմնի ղեկավարն այս պահին տոնավաճառում է ու հանդիպման է «Մալաթիայի» տնօրենի հետ։ Հանդիպմանը մասնակցում է ևս 10 առևտրական, որոնք դրսում սպասող ակցիայի մասնակիցներին տեղեկացրել են, որ ըստ նախնական տեղեկությունների, որոշում է կայացվել, որ առաջիկա երեք օրերին տոնավաճառը փակ կլինի, որի ընթացքում, սակայն, պիտի վերացվեն արձանագրված խախտումները։

Առևտրականների պնդմամբ, հիշեցնենք, արձանագրվել է 17 խախտում, որից 12-ը արդեն իսկ վերացված են, իսկ մյուսները իրենք կարող են վերացնել անգամ աշխատանքին զուգահեռ։