Ռուսական ԱԻՆ հավելյալ խմբավորումը ժամանել է Լեռնային Ղարաբաղ

Ռուսական ԱԻՆ հավելյալ խմբավորումը ժամանել է Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղ է ժամանել ՌԴ ԱԻՆ հավելյալ խմբավորումը, որպեսզի օգնություն հատկացնի տեղի բնակիչներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Ղարաբաղի օպերատիվ շտաբից ստացված տեղեկատվությունը։ Նոր խմբավորման կազմում են Նոգինսկի եւ Տուլայի փրկարարական կենտրոնների, ինչպես նաեւ «Լիդեր» կենտրոնի աշխատակիցները։