Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցում

Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին չի մասնակցում։

Մինչ նիստի մեկնարկը Քոչարյանի պաշտպանները լրագրողներին ասացին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել։ Կխոսեն նիստի ավարտից հետո։

 Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի վարույթ ընդունել-չընդունելու մասին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: 

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը մեղադրվում է Մարտի 1֊ի քրեական գործով`  սահմանադրական կարգը տապալելու մեջ. նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։