Որ դեպքում Թեհրանը կսահմանափակի ուրանի հարստացման պրոցեսը 

Որ դեպքում Թեհրանը կսահմանափակի ուրանի հարստացման պրոցեսը 

Իրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման իր ծրագիրն ու ազատվել բարձր հարստացվածության ուրանից, եթե Միացյալ Նահանգներն համաձայնի չեղարկել Իսլամական Հանրապետության դեմ սահմանված սանկցիաները։ Այս մասին NBC-ին հայտնել է Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։ Նա նաեւ ասել է, որ Թեհրանը նաեւ պատրաստակամ կլինի թույլատրել միջազգային դիտորդներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ եւ հարստացված ուրանը կիրառել բացառաբար քաղաքացիական նպատակներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ ընդլայնել է Իրանի դեմ սանկցիաները, ներառելով սանկցիոն ցանկում թվով տասը ընկերությունների, որոնց թվում նաեւ մեկ չինական ընկերություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կլուծվի, հակառակ դեպքում, սպառնացել էր այնպիսի սահմանափակումներ սահմանել, որոնք կսնանկացնեն Թեհրանին։