Սասուն Միքայելյանը շատ աննշան ու փոքր մարդ է, որին պիտի անդրադառնամ. Սուքիասյանի պատասխանը Սասուն Միքայելյանին

Սասուն Միքայելյանը շատ աննշան ու փոքր մարդ է, որին պիտի անդրադառնամ. Սուքիասյանի պատասխանը Սասուն Միքայելյանին

Եռաբլուր այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին հարց էր հնչել՝ ի՞նչ կասեք բոլոր նրանց, ովքեր Վազգեն Սարգսյանին են սկսել քննադատել։  Միքայելյանը նախ ճշտել էր՝ ո՞ւմ նկատի ունեք, լրագրողը պատասխանել էր՝ Խաչատուր Սուքիասյանին։

«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ ա, որ Վազգեն Սարգսյանին քննադատի կամ չգիտեմ։ Մարդ պիտի իր անցած ուղուն, ճանապարհին՝ Արցախյան 1-ին ազատամարտից մինչև էսօր, մի հատ հետահայցք գցի, մեր պետությանը, անկախ պետականությանը և այլն»,- ասել էր Միքայելյանը։

Սուքիասյանը քիչ առաջ անդրադարձել է Միքայելյանին։
«Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ:

Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։