Շիրակի նորանշանակ մարզպետի  պարգևատրումները

Շիրակի նորանշանակ մարզպետի  պարգևատրումները

Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը ապրիլի 19-ին նոր պարգևատրումներ է արել՝ կլորիկ գումարներ տալով մարզպետարանի 12 աշխատակցի,ովքեր հիմնականում վարչությունների բաժինների  պետերն են: Չնայած խոսակցություններին,թե մարզպետը փոխմարզպետի պաշտոնում իր   մտերիմ ընկերոջն է ուզում տեսնել,այնուամենայնիվ ամենից շատ պարգևատրում է ստացել փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը :Մարզպետն ընդհանուր 2 միլիոն 362 հազար 130 ՀՀ դրամի պարգևատրում է արել: Ուշագրավ է նաև,որ պարգևներից հրաժարվել են մարզպետը,նրա խորհրդականներն ու օգնականները:

Պարգևատրվածների ցուցակը։ 

Շիրակի մարզպետը ղեկավարվել է Քաղաքացիական ծառայության մասին  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերով: