Marvel-ը նոր ֆիլմ կնկարահանի՝ Ջարեդ Լետոյի մասնակցությամբ

Marvel-ը նոր ֆիլմ կնկարահանի՝ Ջարեդ Լետոյի մասնակցությամբ

Marvel-ը նոր ֆիլմ կնկարահանի «Մորիբուսի» շարքի շրջանակներում, որտեղ գլխավոր հերոսին՝ գիտնական վամպիր Մորիբուսին կմարմնավորի Ջարեդ Լետոն։ Նոր ֆիլմում դոկտոր Մորիբուսը կփորձի բուժել ինքն իրեն արյան եզակի հիվանդությունից, որի պատճառով դանդաղ մահանում է։ Իր փորձերի հետեւանքով Մորիբուսը վերածվում է վամպիրի, օժտված ոչ մարդկային հատկություններով։ Այս փոխակերպությունից հետո Մորիբուսը սկսում է տառապել արյան ծարավից։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի այս տարվա հուլիսին։