Կինը Հանրապետության հրապարակում կծել է ոստիկաններին

Կինը Հանրապետության հրապարակում կծել է ոստիկաններին
Ոստիկանություն

Երևամի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է քաղաքացի Սուսաննա Կիրակոսյանի դատավարությունը։

Նա մեղադրվում է 2018թ. օգոստոսի 23-ին ժամը 22:00-ից մինչև ժամը 22:30-ն ընկած ժամանակահատվածում, Հանրապետության հրապարակում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ապօրինի առևտրով զբաղվելը դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջ ներկայացնելու ընթացքում, իշխանության ներկայացուցիչ ՝ ոստիկանության ծառայողներ Լևոն Մանուկյանի և Ռուդիկ Համբարձումյանի հետ վիճաբանելու, նրանց վրա գոռգոռալու, սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելու, և վերջապես՝ նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ՝ երկու ոստիկանների ձախ ձեռքերը կծելու մեջ։