Սփյուռքի հանձնակատարը վերադարձել է և կորանավիրուսի բացասական թեստի դեպքում, վաղը կգնա գրասենյակ

Սփյուռքի հանձնակատարը վերադարձել է և կորանավիրուսի բացասական թեստի դեպքում, վաղը կգնա գրասենյակ

Մինչ Լիբանանում՝ Բեյրութում ողբերգություն է, որը մեր հայրենակիցներից մեկը համապատասխան լուսանկնկարների տակ համեմատել էր Հիրոսիմայի հետ, շատ օգտատերեր, քաղաքական գործիչներ կոչ են անում օր առաջ կազմակերպել Հայաստան գալու ցանկություն ունեցող լիբանանահայերի տեղափոխումը Հայաստան։

 «Ես չգիտեմ ՝ ինչով է նշանակումից ի վեր զբաղվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյանը, բացի Գլենդելում հայաստանյան ընդդիմադիր գործիչների դեմ «քիսոյագրոհներ» կազմակերպելուց, այդուհանդերձ, մեր բոլորի խնդիրը պիտի լինի լիբանանահայ մեր հայրենակիցների անվտանգությունը »,-գրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա  Կարապետյանը  «Հրապարակին» հայտնեց, որ Զարեհ Սինանյանը երեկ առավոտյան ժամանել է Հայաստան և կորոնավիրւուսի թեստի բացասական պատասխանից հետո վաղը կգա գրասենյակ։
 «Բայց նա վաղ առավոտից մշտական կապի մեջ է լիբանանահայ տասնյակ համայնքային, հոգևոր, բարեգործական շրջանակների հետ։ «Եվ ոչ միայն ինքը, այլև գրասենյակի աշխատողերը»,-ասաց Կարապետյանը։

Իսկ թեստ, Սինանյանը, գրասենյակի մամուլի պատասխանատուի խոսքով հանձնել է, ոչ որովհետև վարակի կասկածներ ունի, այլ՝ անվտանգային կանոնների և սահմանները հատելու կանոններով պայմանավորված։

Հիշեցնենք, որ Լիբանանում ՀՀ նախկին դեսպան Արման Նավասարդյանը մեզ հայտնել էր, որ լիբանանահայերը կազմել են ՀՀ գալու ցանկություն ունեցողների ցուցակ։ Ի՞նչ են մտածում այս մասին Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում։ Խոսնակն ասաց, որ իրենք ներկա պահին իրականացնում են մեր հայրենակիցների կարիքների գնահատում։ «Կարիքներից մեկն էլ դա է, սակայն, կարիքների մասին պաշտոնական հաղորդագրությամբ գրասենյակը հանդես կգա, բայց այդ կարիքները այժմ գրասենյակի աշխատակազմի կողմից ենթարկվում են մանրամասն վերլուծության և վերլուծությունից հետո նոր գրասենյակը կկարողանա խոսել կոնկրետ աջակցության ծրագրերի մասին»,-ի պատասխան ասաց գրասենյակի մամուլի պատասխանատուն։
Հիշեցնենք, որ երեկ Լիբանանի իշխանությունները  հորդորեցին բեյրութցիներին լքել Բեյրութը, քանզի հզոր պայթյունի արդյունքում արտանետվել են առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր և փաստորեն, կառավարությունը դեռ մտածում է։