Պենտագոնը օդանավեր է տրամադրում` դեպորտ անելու համար

Պենտագոնը մտադիր է տրամադրել օդանավեր՝ 5 հազարի հասնող անլեգալ միգրանտներին ԱՄՆ-ից արտաքսման համար։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Սալեսեսը։
Արտաքսումը տեղի կունենա Կալիֆորնիայի Սան-Դիեգո եւ Տեխասի Էլ-Պասո շրջաններից, որտեղ պահվում են Սահմանապայ ծառայության կողմից ձերբակալված անօրինական միգրանտները։ Պենտագոնը նաեւ կօգնի ժամանակավոր եւ մշտական ֆիզիկական արգելապատնեշների կառուցմանը, որոնք նախատեսվում է որպես հավելյալ անվտանգության միջոց տեղակայել սահմանին, նպատակ ունենալով կրճատել անօրինական միգրանտների հոսքը ԱՄՆ։
Կարծիքներ