Համալսարանը դատի է տվել Դոնալդ Թրամփին 

Համալսարանը դատի է տվել Դոնալդ Թրամփին 

Հարվարդի համալսարանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի։ Պատճառը համալսարանին հատկացված մի քանի միլիարդ դոլարի ֆինանսավորման արգելափակումն է։ Այս մասին հայտնում է The Harvard Crimson պարբերականը։ Համաձայն հաղորդման, համալսարանը մեղադրում է Սպիտակ տան գործող վարչակազմին՝ Հարվարդի համալսարանի դեմ հակաօրինական եւ Սահմանադրությանը հակասող արշավ իրականացնելու մեջ, որի նպատակը Հարվարդի համալսարանին պատժելն է այն բանի համար, որ վերջինս պաշտպանում է իր արժեքներն ու սահմանադրական իրավունքները։

«Փոխիզջումը, որն առաջարկվել է Հարվարդին ու մյուս համալսարաններին, պարզ է՝ թույլ տալ, որ կառավարությունը զբաղվի համալսարանի միկրոմենեջմենթով, կամ էլ հարցականի տակ կդրվեն  գիտական, բժշկական նորարարություններ ու հայտնագործություններ ունենալու հնարավորությունը»,- ասված է հրապարակման մեջ։