Փողոցում եթե հարցնեք, թե ինչի համար են մեղադրում Քոչարյանին, կլսեք ընտրություններ կեղծելու, սպանությունների մասին․ Արամ Օրբելյան

Փողոցում եթե հարցնեք, թե ինչի համար են մեղադրում Քոչարյանին, կլսեք ընտրություններ կեղծելու, սպանությունների մասին․ Արամ Օրբելյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանն այսօր «Հայելի» ակումբում ներկայացրին իրենց տպավորությունները դատաքննության 4 օրերի վերաբերյալ։ 

Օրբելյանն ասաց, որ դատավարությունը դռնբաց էր կամ համարյա դռնբաց և, ընդհանուր առմամբ՝ հարթ անցավ, բայց կային որոշակի լարված պահեր։ «Մեղադրական կողմը մեկ անգամով ավելի է հանդես եկել»,- ասաց Արամ Օրբելյանը։ Դատախազությունը նա որակեց որպես «սովետական տիպի» մարմին՝ սովետական մոտեցմամբ։ «Հենց հանցանքը մի քիչ ծանր է՝ միանգամից ուզում են կալանավորել»։ 

Օրբելյանը որպես սպառնալիք է ընկալել դատարանում դատախազի կողմից հնչած կոչը՝ չհետևել պաշտպանների դիրքորոշումներին։ Դատարանին լրացուցիչ պատասխանատվության տակ էին դնում, ըստ նրա, նաև դատախազության ներկայացուցիչների հնչեցրած արտահայտություննները, թե ողջ պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա։ «Դատախազներից մեկը մի հինգ անգամ ասաց, որ պաշտպանները ձևական մոտեցումներով ձևականություն են իրականացնում։ Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ Քրեական դատավարության օրենսգիրքն առաջինից մինչև վերջին պահը ձևականություն է»։ 

Երբ որ Օրբելյանը և մյուսներն ասում են, որ անձին չի պարզաբանվել իր մեղադրանքի էությունը, սա ձևականություն չէ։ «Փողոցում եթե հարցնեք, թե ինչի համար են մեղադրում Քոչարյանին, կտեսնեք ընտրություններ կեղծելու, սպանությունների մասին, որոնք կապ չունեն այս գործի հետ»։ Հովհաննես Խուդոյանն իր հերթին ասաց, որ մեղադրանքը հասցեական չէ։ «Թվարկվում են բազմաթիվ գործողություններ ու անձինք, և տպավորություն է ստեղծվում, որ այս բոլոր գործողությունները կատարել են այս բոլոր անձինք»։