Ապագա դեսպանի նշանակումը մերժվել է հյուրընկալող երկրի կողմից

Ապագա դեսպանի նշանակումը մերժվել է հյուրընկալող երկրի կողմից

Վրաստանի կառավարությունը մերժել է ընդունել Բրիջիտ Բրինկին որպես ԱՄՆ նոր դեսպանը Վրաստանում, այդպես արգելափակելով նրա նշաակման գործընթացը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Foreign Policy հանդեսը։ Դիվանագիտական շրջանակներում ունեցած աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն, վրացական կառավարության որոշ անդամներ կարծում են, որ Բրինկը չափազանց բարեհաճ վերաբերմունք ունի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հանդեպ, ով հայտնի է որպես արեւմտամետ քաղաքական գործիչ։ Ըստ հոդվածագրի, նման որոշման հետեւում կանգնած է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլին, ով նաեւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության լիդերն է։ Ի դեպ, հայտնի է, որ Բրիջիտ Բրինկը աշխատել է նաեւ Վրաստանի ամերիկյան դեսպանությունում, եղել Վրաստանի հարցերով մասնագիտական խորհրդի անդամ։ Վրաստանում ամերիկյան վերջին դեսպան Յան Քելլին ավարտել է իր դիվանագիտական ծառայությունը այս տարվա մարտին։