Հրաչյա Սարգսյանը գումար է հատկացրել այլազգիներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարգադրություն է ստորագրել, ըստ որի, 2 միլիոն 380 հազար դրամ է հատկացվել 17 ընտանիքների` կոմունալ վճարների փոխհատուցման նպատակով։
Այդ 17 ընտանիքները ունեն փախստականի կարգավիճակ։
Մենք ծանոթացանք ցուցակին, որտեղ նշված է այն անձանց անունները, որոնց գումար է հատկացվել` յուրաքանչյուրին 140 հազար դրամ։
Ելնելով անձանց անուն ազգանուններից` նկատեցինք, որ նրանք տարբեր ազգության են, օրինակ` Զահրա Սահարխիզ Փիշքենարի անունով անձը իրանցի է, Սոմսայ Ինթափանյա` Թաիլանդից, Մելեն Գաբրիել Մաբիալա- Լոեմբենը` Կոնգոյից։
Ցուցակում նաեւ հայերի անուններ են նշված։
Կարծիքներ