Առնո Բաբաջանանը՝ նաև նավ

Առնո Բաբաջանանը՝ նաև նավ

Կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին Ռուսաստանի Հեռավոր Արևելքում  յուրահատուկ ձևով նշելու են Առնո Բաբաջանյանի 100-ամյակը: Վլադիվոստոկի նավահանգստում ջուրն է իջեցվելու «Առնո Բաբաջանյան» նավը: «Առնո Բաբաջանյանը» նավթային լցանավ է, որպիսին ռեգիոնում մինչ օրս չի եղել:  
Առհասարակ, աշխարհում գոյություն ունեցող մոտ 50 հազար առևտրային նավերից ընդամենը 28 տոկոսն են կազմում նավթակիր տանկերները:  

Մեծ հայ կոմպոզիտորի հիշատակն այս կերպ հավերժացնելու գաղափարն ու նախաձեռնությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանատանն է և նավի սեփականատեր, գործարար Կարեն Առուշանյանինը: «Առնո Բաբաջանյան» լցանավը պատկանում է Առուշանյանի «Բրամս օյլ» ընկերությանը: 

Նավը ջուրն իջեցնելու արարողությունն, ինչպես և կարգն է, ուղեկցվելու է շիշ ջարդելով, հայկական երգ ու պարով, զինվորական նվագախմբով: 

Ներկա են լինելու Պրիմորսկի երկրամասի նահանգային իշխանությունները, խաղաղ օվկյանոսյան ռազմանավատորմի ղեկավարությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, հայ համայնքի հեռավոր արևելյան ներկայացուցիչներ, գործարարներ: 

Փաստորեն, մեր խառը ժամանակներում էլ հայ-ռուսական հարաբերություններում պայծառ պահեր լինում եմ: Երևի, պայմանավորվել է պետք: