Չեռնոբիլում վտանգավոր ռադիոակտիվ օբյեկտ է հայտնաբերվել

Չեռնոբիլում վտանգավոր ռադիոակտիվ օբյեկտ է հայտնաբերվել

Չեռնոբիլում հայտնաբերվել են վտանգավոր ռադիոակտիվ օբյեկտներ, մասնավորապես բեռնատարների մնացորդներ, որոնցով իրականացվել են որոշակի տարհանման եւ տեղափոխման գործողություններ աղետի ժամանակ եւ որոնք ներկայումս ռադիոակտիվություն ունեն եւ կարող են վտանգավոր լինել առողջ մարդկանց համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նշենք, որ ներկայումս Չեռբոլիում նախատեսվում է կազմակերպել տուրիստական գոտի եւ այս առնչությամբ ձեռնարկում են լրավուցիչ միջոցառումներ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Զելենսկու թիմում կարծում են, որ կարելի է Չեռնոբիլի հատուկ գոտին դարձնել կարեւոր տուրիստական շրջան եւ նպաստել դրանով ողջ երկրի զարգացմանը։