Երեխան սնունդ ու խաղալիք է փնտրում․ այսօրվա նկար
Տխուր պատկեր է՝ երեխան աղբարկղն է քրքրում, որ սնունդ ու խաղալիք գտնի։ Համաճարակային այս դաժան պայմաններում՝ գրեթե անհավատալի։ Գրառումն էլ սթափեցնող․
Liana Arkadi
Ժողովուրդ ես չեմ նկարել երեխային, իմացել եմ դեպքի մասին ու խնդրում եմ օգնեք գտնենք երեխուն ու ընտանիքը։
Միաժամանակ խնդրում է․
Liana Arkadi
Ընկերներ ջան խնդրում եմ տարածեք՝ հասնի Նիկոլ Փաշինյանին։
Քանի որ բոլորս տանն ենք, նոր Մուշ 2 թաղամասից էս նկարները ստացա, որտեղ երեխան աղբամանից խաղալիք ու սնունդ է վերցնում։
Օգնեք գտնել երեխային։ Ճանաչողներ, արձագանքեք։
Երեխան այսօր առավոտյան ժամը 9 30 եղել է Մուշ 2/2 թաղամասի Գլենդել խանութի ճանապարհի աղբարկղի մոտ
Այնքան անհավատալի է թվում, որ ֆեյսբուքյան օգտատիրոջը գրում ու հարցնում եմ՝ ո՞վ է նկարել, հավաստի՞ է։
Պատասխանում է․
Բարև ձեզ․ ընկերներիցս մեկի ծանոթը նկարները ինձ քիչ առաջ է ուղարել։ այսօրվա նկար է, առավոտյան են նկարել։
Նկարները տեղադրված են սլայդում
Կարծիքներ