Նիկոլի նանար արձանը

Նիկոլի նանար արձանը

Հայոց արքաների արձաններ է սիրտը ուզում։ Հետո էլ  կասի՝  հայոց թագուհիների մերկ արձաններ եմ ուզում։ Թուրքական խանի նման, որ հայոց աղջիկներ էր ուզում։   Մերկ արձանների նկատմամբ հատուկ սեր ունի։ Իր գիրքը թերթեք՝ «Երկրի հակառակ կողմը»՝ խայտառակություն է, չխորանաք, միայն արձանների մասը կարդացեք, 147 էջում է․  
«Մեկ էլ տեսնեմ` Ֆրեդն ուսումնասիրում է մի կատարյալ գեղեցկուհու. քանդակի` նկատի ունեմ, անտիկ հունական քանդակի: Այդ մերկ գեղեցկուհին պառկած էր մեջքով դեպի ինձ: Կողքի էր պառկած` բայց մի քիչ էլ թեքված էր փորի վրա, ոտքերն էլ կիսածալ արած: Մոտեցա. ուղղակի հիանալի էր. նրա մարմնի ուրվագծերը զգլխիչ էին ու կատարյալ, հետույքը` կլորիկ ու գրգռիչ, ոտքերը` նրբին, մազերը` արձակ: Երբ մոտեցա, երևաց նաև կուրծքը` կատարյալ չափերի, պտուկը ցից էր և առաձգական: Արձանը կարծես ասում էր` վերցրու ինձ.
- Ի՜նչ նանար է, չէ՞,- ասացի Ֆրեդին:

Վերջինս դիմացից էր նայում Նանարին, և երբ սկսեցի նրան գովել`Ֆրեդի դեմքին նենգ ժպիտ հայտնվեց: Նա մատով ինձ իր մոտ կանչեց` նենգ ժպիտն ավելի ընդգծելով: Առանց կռահելու, թե բանն ինչ է, շրջանցեցի գեղեցկուհուն ու կանգնեցի Ֆրեդի կողքին. տեսա այն, ինչն ամենևին չէի սպասում տեսնել: Նանարը, այդ գեղեցկուհին, պուպուլիկ ուներ, սովորական առնանդամ, իսկ պատվանդանին մակագրություն էր փակցված` «Հերմոֆրոդիտ»:

Նիկոլը  նման արձանների կարոտ է։ Նեմեսիսը, հերոսների արձանները ի՜նչ են տալիս նրա վավաշոտ հոգուն․․․ Նրա պետքը չի։ Այդպես էլ ասում է կառավարության հարց ու պատասխանի ժամանակ․ «Եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր, եւ ի՞նչ կշահեինք մենք»։ Նույնը ասում է Նժդեհի արձանի մասին։ Ա՜յ եթե  Հերմոֆրոդիտի արձան լիներ, ինչե՜ր կշահեր․․․ Թուրքիան էլ իրենից գոհ կմնար։