23/32 ընտրատեղամասում բացակայում են ՀՀԿ-ի քվեաթերթիկները

23/32  ընտրատեղամասում բացակայում են ՀՀԿ-ի քվեաթերթիկները

Հանրապետությունում այսօր անցկացվում է ԱԺ արտահերթ ընտրությունները։ Դեռևս լուրջ ընտրախախտումների օրինակներ չեն արձանագրվել։ Վանաձոր քաղաքի 23/32 (Աբելյանի անվան թատրոն) ընտրատեղամասում քվեարկողներից տեղեկացնում են, որ ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չեն տրամադրում, փաթեթում մասնավորապես բացակայում է ՀՀԿ քվեաթերթիկը:

Դեպքեր կան, որ ոչ ճիշտ դասավորությամբ են տրամադրում քվեաթերթիկները, օրինակ 1-ի փոխարեն 11: Առկա են նաև ուղղորդված ցուցումներ՝ ընտրել կոնկրետ կուսակցության կամ անձի: