Հակառակորդը զգուշացած է հայ հետախույզներից

Հակառակորդը զգուշացած է հայ հետախույզներից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շրջաբերական է տարածել, որտեղ մարտական հերթապահություն իրականացնող զորամիավորումների զինծառայողներին զգուշացնում է զգոն լինել պահակա-պարեկային ծառայության վայրերում,զորանոցներում, զինտեխնիկայի պահպանման վայրերում, նույնիսկ ճաշարաններում, քանի որ ,«հակառակորդի հետախույզներն ադրբեջանական բանակի թվաքանակի, սպառազինվածության, զորքերի տեղաբաշխման եւ այլնի մասին տեղեկություններ ձեռք բերելու համար դիմում են հնարավոր ամեն միջոցի,»:

Ըստ երեւույթին,վերջին շրջանում հայ հետախույզները բավական տհաճ անակնալներ են մատուցել հակառակորդին,եթե վերջինիս ռազմական գերատեսչությունն ստիպված է այդ մասին հրապարակային զգուշացում հայտարարել: