Արցախում անջատվել է համացանցը

Արցախում անջատվել է համացանցը

Ամբողջ Արցախում այս պահին անջատված է ֆիքսված համացանցը։ «Ղարաբաղ Տելեկոմը» SMS հաղորդագրություն է ուղարկում բաժանորդներին՝ տեղեկացնելով, որ մալուխի վնասման պատճառով ֆիքսված համացանցը ժամանակավորապես անհասանելի կլինի։ ՂՏ-ի հետ կապ հաստատել չի ստացվում, սպասարկման կենտրոնը զանգերին չի պատասխանում։

Հիշեցնենք, որ Արցախ մտնող ինտերնետի մալուխը անցնում է Աղավնո-Բերձոր հատվածով՝ այսինքն «Լաչինի միջանցքով», որն օգոստոսի 25-ին հանձնվելու է Ադրբեջանին։

ՂՏ-ի այս հաղորդագրությունը մտածելու տեղիք է տալիս, քանի որ եթե նախկինում համացանցի անջատման դեպքում ընկերության հաղորդագրություններում նշվում էր, որ տեխնիկական պատճառներով անհասանելի է լինելու համացանցը , ապա այս անգամ կոնկրետ նշվում է, որ մալուխն է վնասվել։

Ակամայից հիշում ես գազի անջատման պատմությունն ու միանգամից հարց է առաջանում. ի՞նչն է հաջորդը՝ էլեկտրաէներգիա՞ն։

Հ.Գ. Շարժական համացանցը թեկուզև ընդհատումներով ու թույլ գործում է։