Հայտնի է՝ ովքեր են Մալյանին «առեւանգողները»

Հայտնի է՝ ովքեր են Մալյանին «առեւանգողները»

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, ըստ իր շրջապատի, բերման են ենթարկել Ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները, այս պահին նրան տանում են ոստիկանության բաժին։Նրա ընկերները կոչ են անում հավաքվել Ոստիկանության շենքի մոտ ՝ Նալբանդյան 130 հասցեում։
Քիչ առաջ  համացանցում հայտնվել էր Մալյանին բռնի կերպով առեւանգելու տեսանյութը։

Մենք խոսել ենք նաեւ Նարեկ Մալյանի քրոջ՝ Արեւիկ Մալյանի հետ, ով փոխանցեց միայն, որ ինքն էլ համացանցում հայտնված տեսանյութից է իմացել եղբոր «առեւանգման» մասին։

Նշեց միայն, որ տեսանյութից պարզ է դառնում միայն, որ Մալյանը Փարպեցի փողոցում գտնվող իր գրասենյակի մուտքի մոտ է, արդյոք նրան բերման ենթարկողները ոստիկաններ են կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցներ, թե քաղաքացիական անձինք, դեռ հայտնի չէ։