Կադիրովը պաշտպանել է Մարգարիտա Սիմոնյանին
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պաշտպանել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի տեսակետն ու արդարացում գտել նրա խոսքերին։
Չեչնիայի ղեկավարը նրան անվանել է «իսկական հայրենասեր, ով պաշտպանում է ազգային շահերը ցանկացած հարթակում»։
Բացատրելով Սիմոնյանի խոսքերը Սիբիրում «ռազմավարական միջուկային հարված հասցնելու մասին», Կադիրովն ասել է, որ «նույնիսկ իրադարձությունների նման անբարենպաստ զարգացման դեպքում Ռուսաստանը, մնացած աշխարհի համեմատ, ռազմավարական առումով չի պարտվի»։
Հիշեցնենք, որ Սիմոնյանի խոսքերը մեծ աղմուկ են հանել ռուսական հանրության շրջանում․ Մոսկվայի քաղաքային Դումայի պատգամավորներից մեկի նախկին օգնականն էլ բողոք է ներկայացրել հայուհու դեմ ՌԴ ՔԿ և ՆԳՆ։
Կարծիքներ