Windows օգտագործողների մոտ կարող են խնդիրներ առաջանալ

Windows օգտագործողների մոտ կարող են խնդիրներ առաջանալ

Windows օպերացիոն համակարգ օգտագործողների կեսի մոտ կարող են ի հայտ գալ խնդիրներ, քանի որ պարզվել է, որ համակարգում ի հայտ են եկել էական թերություններ։ Այս մասին հայտնում է ռուսական Lenta-ն։

Ըստ հրապարակման, հակավիրուսային Avast ծրագիրը, վերլուծելով նշված համակարգն օգտագործող ավելի քան 163 միլիոն անձի տրամադրած համակարգչային տվյալները, եկել է այն եզրակացության, որ օգտատերերի 94 տոկոսը, ովքեր օգտվում են «Սկայպ»-ի հնացած տարբերակից, կամ 85 տոկոսը, ովքեր օգտվում են հնացած Mozilla Firefox-ից, կամ 77 տոկոսը, ովքեր օգտագործում են հնացած iTunes-ից, վտանգի են ենթարկում իրենց համակարգիչը։

Բանն այն է, որ հին տարբերակներում նշված ծրագրերի եւ առհասարակ բազային օպերացիոն ծրագրի, ընթացիկ թարմացումները չեն տեղադրվում եւ արդյունքում տուժում է ողջ համակարգչի անվտանգությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս անպայման թարմացնել բազային օպերացիոն ծրագիրը եւ կից փաթեթները, նման խնդիրներից խուսափելու համար։