«Հրապարակ». Ավելի շատ վախեցնում է անորոշությունը, քան մահվան վտանգը

«Հրապարակ». Ավելի շատ վախեցնում է անորոշությունը, քան մահվան վտանգը

Շատերին կարող է թվալ, թե սա սովորական հայկական չտեսություն է։ Նաեւ մեր ազգին բնորոշ՝ արագ խուճապի մատնվելու ունակություն։ Սակայն աշխարհի տարբեր անկյուններում արված ֆոտոռեպորտաժներն ասում են, որ սննդի եւ կենցաղային իրերի խուճապային քանակի գնումներ արվում են բոլոր երկրներում։ Եվ զուգարանի թղթի մեկ տարվա պաշար կրող այս կինը եզակի երեւույթ չէ՝ ամենուրեք այսպես է։

Մարդը նման քայլերի գնում է ոչ այնքան սոված ու կենցաղային կոմֆորտից զրկվելու վախից, որքան նման գնումներ անելով՝ իրեն ավելի պաշտպանված է զգում, ավելի ապահով։ Նաեւ մարդկանց ավելի շատ վախեցնում է անորոշությունը, քան անգամ մահվան վտանգը։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր ազգն ունակ է բաց աչքով ու անվախ գնալ մահվանն ընդառաջ, եւ ապագայի հանդեպ անորոշությունը նրան ավելի շատ է խուճապի մատնում, քան զինված հակառակորդը։