Պայթյուն է որոտացել Գերմանիայում՝ բնակելի տներից մեկում

Պայթյուն է որոտացել Գերմանիայում՝ բնակելի տներից մեկում

Պայթյուն է որոտացե Գերմանիայի Բլանկենբուրգ քաղաքի բազմաբնակարան տներից մեկում։ Մեկ մարդ զոհվել է, եւս 25-ը վիրավորվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանության տարածած հայտարարությունը։ Միջադեպի հետեւանքով տարհանվել է 160 մարդ։ Գործի են դրվել բժշկական ուղղաթիռները։ Նախնական տեղեկությունների համաձայն, պայթյունի պատճառը կենցաղային գազի արտահոսքն է եղել։ Ոստիկանությունը բացառում է ահաբեկչության տարբերակը։ Տարհանվել է նաեւ հարեւանությամբ գտնվող մանկապարտեզը։