Եղբայրս չի հարցաքննվել․ Լեւոն Քոչարյանը՝ «Էրեբունի պլազայի» քրգործով հարցաքննվելու վերաբերյալ

Եղբայրս չի հարցաքննվել․ Լեւոն Քոչարյանը՝ «Էրեբունի պլազայի» քրգործով հարցաքննվելու վերաբերյալ

Չեմ կարող ասել, այն, ինչ ասել եմ, այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ։ Ավելի կոնկրետ ասելու ինչ-որ բան չունեմ։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն՝ անդրադառնալով քաղաքական դաշտում իր հայտնվելուն։

Խոսելով նաեւ «Էրեբունի պլազայի» կրակոցների քրգործից, թե Ռ․Քոչարյանի գրասենյակի աշխատակիցները, իր եղբայրը՝ Սեդրակը, հարցաքննվե՞լ են այդ գործով, նշեց․ «Եղբայրս՝ ոչ, աշխատողները կարծեմ՝ ոչ, ես նման տեղեկություն չունեմ»։

Նշենք, որ զենքով «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի պաշտպանն ասել էր, որ Թորոսյանը ցանկացել է հանդիպել Սեդրակ Քոչարյանի հետ։