«Արտավազդ» մրցանակաբաշխությունը հետաձգվել է

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը հետաձգվել է

Մարտի 27-ն, ավանդաբար, աշխարհում նշվում է, որպես թատրոնի միջազգային օր, իսկ մեր երկրում այն նշանավորվում է նաեւ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությամբ, որն այս տարի, սակայն, պայմանավորված համաճարակային իրավիճակով հետաձգվել է:  

Հայաստանի թատերական գործիչների միության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ 20-րդ` հոբելյանական «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին եւ անցկացվելու էր Օպերային թատրոնում: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ դեռ պարզ չէ, թե ինչքան ժամանակով կհետաձգվի մրցանակաբաշխությունը ու երբ կանցկացվի: