Նենգության որոգայթ

Նենգության որոգայթ

Ասում եք՝ Նիկոլը լուռ է։ Էդ լռությունը նոր չէ, միշտ երկրի համար օրհասական պահերին լռել ու «մարաղ է մտել»։ Դարան է մտել ու սպասել հարմար պահի, որ ոստյուն գործի ու հարձակվի զոհի վրա։ Դարան մտնելը նենգության որոգայթ է՝ հակառակորդին բռնելու, իր ծրագիրը հաջողացնելու  համար։ Գորիս- Ստեփանակերտ ճանապարհի փակման շուրջ էլ լուռ է։ Սպասում է, թե հակառակորդը ինչ տրամադրվածություն ունի, ինչ կխոսի, որ ուժեղ ցատկով «հակառակորդին կոխի իր բունը»։ Ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի հակառակորդը հայ ազգն է, ժողովրդի սերուցքը, ով դեմ է իր քաղաքականությանը, իրեն, ով դեմ է Արցախն ու Հայաստանը հանձնելուն։

Հիմա Փաշինյանը «մարաղ մտած» սպասում է։ Դուք արդեն նրան նյութ եք տալիս, որ Արցախի 120․ 000 բնակչություն շրջափակման, հումանիտար ճգնաժամի, աղետի մեջ է։ Մի երկու օրվա մեջ նա դուրս կգա դարանից ու իր որոգայթի ցանցը կնետի ի տես հայ ժողովրդի։  

«Ես ի՞նչ կարող եմ անել, Ադրբեջանը 120 հազար բնակչի հումանիտար աղետից փրկելու գինը սա է։ Դուք որոշեք՝ ուզում եք փրկե՞լ նրանց, թե՞ 120․ հազարի մեղքի տակ ընկնել»։ Նման դիպված 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ունեցել ենք, երբ նա  հողերը հանձնելը պատճառաբանում էր, թե  իբր  «փրկել է 30- 35 հազար զինվորի կյանք»։ 

Փաշինյանը գործում է Ալիևի հետ սինխրոն։ Նրանից վտանգը ավելի մեծ է, որովհետև գործում է ներսում, ՀՀ պետական լծակներով, դրսի հովանավորությամբ։