Վենեսուելան պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել ԱՄՆ հետ․ Նիկոլաս Մադուրո

Վենեսուելան պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել ԱՄՆ հետ․ Նիկոլաս Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել ԱՄՆ հետ, որպեսզի ելք գտնվի ստեղծված քաղաքական փակուղուց, որը ձեւավորվել է երկկողմ հարաբերություններում։ Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը։

«Եթե կա հարգանք երկու կառավարությունների միջեւ, անկախ այն հանգամանքից, թե որքան մեծ է ԱՄՆ-ն, եթե կա երկխոսություն, հավաստի տեղեկատվության փոխանակություն, ապա վստահ եղեք, որ կարող ենք հարաբերությունների նոր տեսակ սկսել»,- ասել է Նիկոլաս Մադուրոն։

Վենեսուելայի նախագահը նաեւ ասել է, որ եթե հարաբերությունները պետությունների միջեւ հիմնված են փոխադարձ հարգանքի եւ երկխոսության վրա, ապա նման իրավիճակից օգուտներ քաղում են բոլորը, իսկ առճակատումն ընդհակառակը պարտություն է բոլորի համար։ Մադուրոն ակնարկել է, որ եթե ԱՄՆ-ն ուղիղ կապի խողովակ բացի, ապա նկատելի փոփոխություններ կլինեն, սակայն թե ինչպիսի, նա չի մանրամասնել։ Միեւնույն ժամանակ շեշտել է, որ կնախընտրեր խոսել ԱՄՆ նախագահի, քան նրա խորհրդականների հետ։