Մեսսիի, Ռոնալդուի եւ Նեյմարի եկամուտները կրկին առաջին հորիզոնականում են

Մեսսիի, Ռոնալդուի եւ Նեյմարի եկամուտները կրկին առաջին հորիզոնականում են

Ֆուտբոլային աշխարհի երեք գերաստղերի՝ Մեսսիի, Ռոնալդուի եւ Նեյմարի եկամուտները կրկին հայտնվել են առաջին հորիզոնականում։ Նշենք, որ սկսած 2013-ից, ամենաշատ վճարվող եւ ամենահարուստ ֆուտբոլիստների այս եռյակը փոփոխություն չի կրել։ 2019-20 թթ ամենահարուստը դարձել է Մեսսին, ում եկամուտները կազմել են 131 միլիոն եվրո։ Հաշվառվել է նրա ընդհանուր եկամուտը, ներառյալ նաեւ գովազգային պայմանագրերից ստացածները կամ խաղարկային բոնուսները։ Ռոնալդուի տարեկան եկամուտը կազմել է 118 միլիոն եվրո։ Նեյմարի դեպքում տարեկան եկամուտը կազմել է 95 միլիոն եվրո։ Հարուստ ֆուտբոլիստների ցանկում են նաեւ Գարետ Բեյլը, Անտուան Գրիզմանը, Էդեն Ազարը։