ՔՊ-ն որոշեց Անդրանիկ Քոչարյանի հարցը

ՔՊ-ն որոշեց Անդրանիկ Քոչարյանի հարցը

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ՔՊ խմբակցությունը փակ նիստ է արել, որտեղ քննարկել են Անդրանիկ Քոչարյանի վարքը և արդյոք համաձայնություն տալ կամ չտալ ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորմանը:

Կես ժամ տևած քննարկումից հետո խմբակցության ղեկավարՀայկ Կոնջորյանը հայտնեց, որ դեմ են քվեարկելու էթիկայի հանձնաժողովի ձեւավորմանը, որովհետև առաջիկայում ստեղծվելու է հիմնական հանձնաժողով էթիկայի հարցով։ Թե ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, նա չմանրամասնեց։

Հիշեցնենք՝ ընդդիմությունը ԱԺ շրջանառության մեջ էր դրել համապատասխան նախագիծը, համաձայն որի՝ պահանջում են ձևավորել էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ժամանակ ասել էր՝ «հեռու կանգնեք ինձանից, մաքրեք ձեր շրթունքները»: