Ռուսաստանն օգնում է Հայաստանին բարեփոխել բանակը․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանն օգնում է Հայաստանին բարեփոխել բանակը․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանն օգնում է Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ռուսական դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ըստ «Интерфакс»-ի փոխանցման։

Դեսպանը նաեւ ասել է, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ներկայումս ընթանում են շփումներ ամենատարբեր ուղղություններով, որոնք միտված են ամրապնդելու հայ-ռուսական գործակցությունը, հայկական եւ ռուսական ԶՈՒ-երի միջեւ գործակցությունը։

Դեսպանը նաեւ նկատել է, որ աշխատանքները Ղարաբաղյան հակամարտության՝ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման ուղղությամբ, շարունակվում են։