Կարևոր՝ վարորդականի քննություն հանձնողների համար

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է նոր կարգավորում, որը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի կարճ ժամկետներում կրկին մասնակցել վարորդական քննություններին՝ որոշակի հավելյալ վճարի դիմաց։ Այս մասին հայտնել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս կարգավորումների համաձայն, եթե քաղաքացին ձախողում է տեսական կամ գործնական քննությունը, կրկնակի փորձ կարելի է կատարել միայն 7 օր անց։ Իսկ եթե երկրորդ կամ երրորդ անգամ ևս չի հանձնում, ապա հաջորդ փորձը թույլատրվում է միայն 30 օր անց։
Նոր առաջարկվող մեխանիզմով քաղաքացին հնարավորություն կստանա՝
• Առաջին անհաջող փորձից հետո քննությանը մասնակցել արդեն մեկ օր անց՝ 45 հազար դրամ վճարելով,
• Կամ երեք օր անց՝ 30 հազար դրամի դիմաց։
Եթե խոսքը վերաբերում է երկրորդ կամ երրորդ ձախողումներին, ապա կկազմակերպվի նոր փորձ մեկ կամ երկու շաբաթ անց։
Ղազարյանը շեշտել է, որ այս փոփոխությունը պարտադիր չէ, այլ՝ հավելյալ հնարավորություն է այն անձանց համար, ովքեր շտապում են կամ ցանկանում են արագապես վերստուգել իրենց գիտելիքներն ու կարողությունները։
Կարծիքներ