Ունենալու ենք և արդեն ունենք ցածր մահացություն 

Ունենալու ենք և արդեն ունենք ցածր մահացություն 

Այսօր անսպասելի վերականգնվեց  պարետատան նիստից հետո ճեպազրույց անելու կորանավիրուսային Հայաստանի ավանդույթը։ Նիկոլ Փաշինյանի հետ միասին ճեպազրույցին մասնակցող Արսեն Թորոսյանը երեկ 288 (հուլիսյան թվերը 700-800-ի սահմաններում ) հիվանդացության դեպքերի լավետեսական միտումների ֆոնին հիշեցրեց, որ ամենավատ օրերին ունենում էինք ծանր և ծայրահեղ ծանր մոտ 650 քաղաքացի։  Այդ թիվն այս օրերին արդեն տատանվում է 350-ի շրջանակներում։
«Մենք ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում, և 68 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում և թոքերի օդափոխության սարքերին միացված 24 քաղաքացի»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարի գնհատամբ՝ սա  կարևոր է նրանով, որ դրանով պայմանավորված՝ կունենանք և արդեն ունենք իջնող մահացություն։
Կորոնավիրուսի համավարակի ամենապիկին ծավալված մահճակալային ֆոնդը կրկին հետ է ծավալվում։