Մինչ այս պահն ընթացող գործընթացներն արդեն իսկ հակասում են դատաիրավական բարեփոխումների հաստատված ռազմավարությանը

Մինչ այս պահն ընթացող գործընթացներն արդեն իսկ հակասում են դատաիրավական բարեփոխումների հաստատված ռազմավարությանը

«Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի մեկնարկն արդեն իսկ իրավական առումով մտահոգիչ է: Բանն այն է, որ համաձայն ՀՀ 2019-2023թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 1-ին հավելվածի (ՀՀ Կառավարության 10.10.2019թ. թիվ 1441-Լ որոշում)՝ դրա կազմավորման կարգը պետք է սահմանվեր ոչ թե ՀՀ Վարչապետի, այլ Կառավարության որոշմամբ, մինչդեռ մինչ այս պահը՝ որպես հանձնաժողովի կազմավորման իրավական հիմք բացառապես մատնանշվում է ՀՀ Վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշումը: Ցայսօր առկա չէ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմավորման կարգը սահմանող ՀՀ Կառավարության որևէ հրապարակված որոշում, ինչը հիշյալ ռազմավարության պահանջն է:
Ավելի պարզ ասած՝ մինչ այս պահն ընթացող գործընթացներն արդեն իսկ հակասում են դատաիրավական բարեփոխումների հաստատված ռազմավարությանը»: