Գլուխկոտրուկ Արմեն Սարգսյանից

Գլուխկոտրուկ Արմեն Սարգսյանից

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու» այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Սակայն չեն  պարզաբանում՝ ինչու, որովհետեւ Արմեն Սարգսյանը  դե՞մ է ընդունված օրենքներին, թե սովորության համաձայն գպատասխանատվությունն իր վրայից գցում է, օգտվելով սահմանադրական իր իրավունքից գնդակը հետ է նետում իշխանության դաշտ՝ այդպիսով նաեւ նոր խնդիրներ առաջացնելով իշխանության համար:

 Հիշեցնենք, որ խոսքն այն օրենքների փաթեթի մասին է, որոնցով փաստացի պետք է դադարեցվի ՍԴ դատավորների լիազորությունները, Հրայր Թովմասյանը դառնա շարքային դատավոր, ինչպես նաեւ կարգավորվի ՍԴ-ից հեռացված դատավորների կենսաթոշակի հարցը:
Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից որևէ օրենք չստորագրվելու դեպքում այդ լիազորությունը 21 օր հետո փոխանցվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
Ընդորում, որևէ հաղորդակցության միջոցով կամ այլ նորմատիվ-իրավական ակտով չի կարող սահմանվել ավելի կարճ ժամկետ կամ ժամկետի կրճատում, քանի որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:Այս մասին նախագաականից տարածված հայտարարությունից հետո հիշեցրեցին բազում իրավաբաններ եւ սահմանադրագետներ:
Հետևաբար ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարող է ստորագրել նախագահի կողմից չստորագրված օրենքը բացառապես այն դեպքում, երբ նախագահի կողմից օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը լրացել է և այն չի ստորագրվել:
Բանն այն է, որ այստեղ կա մի նյուանս, եթե ՍԴ երեք դատավորների լիազորություններն առնվազն 21 օր չեն դադարեցվելու, նրանք կարո՞ղ են նիստ գումարել եւ որոշումներ ընդունել, ՍԴ դեռեւս գործող նախագահ Հրայր Թովմասյանն էլ վերադառնա արձակուրդից: Որոշ տեղեկություններով իշխանական թիմում արդեն քննարկում են՝ ինչպես մատուցել,որ ԱԺ նախագահը կարող է չսպասել այդ 21 օրվան եւ կարող է ավելի վաղ ստորագրել օրենքը: Ասում են նաեւ, որ Արմեն Սարգսյանի հետ համաձայնության են եկել, որպեսզի նա շուտ հայտարարի իր չստորագրելու մասին, իրենք էլ անմիջապես այն կյանքի կոչեն: