Ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկության մեր միակ պատվիրակը ոսկե մեդալակիր է

Ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկության մեր միակ պատվիրակը ոսկե մեդալակիր է

Սերբիայի Բելգրադ քաղաքում ավարտվեց նաև ազատ ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։ Այն հաղթական վերջաբան ունեցավ Հայաստանի հավաքականի համար։ Արարատի մարզի ներկայացուցիչ, վաստակավոր մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի սան Վազգեն Թևանյանը / 65 կգ / միակը մեր երկրի պատվիրակներից դարձավ ոսկե մեդալակիր:

ՀԱՕԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նա եզրափակիչում մրցեց Հունգարիան ներկայացրած  Իսմայիլ Մուսուկաևի հետ։ Հոգեբանական առումով գոտեմարտն ընթացավ արտասովոր լարված պայքարում։ Առաջին կեսում մրցակիցներն ընդամենը մեկական միավոր վաստակեցին։ Երկրորդ կեսում լարվածություննն ավելացավ։

Երբ ժամանակը լուսատախտակի վրա արդեն  սկսել է հաշվվել վայրկյաններով,  հայ ըմբիշն ակնթարթների ընթացքում գլորումների կասկադով  շահեց ևս ութ միավոր և ինչպես նախորդ չորս հանդիպումներում, այս անգամ  նույնպես խոշոր հաշվով հաղթանակ տոնեց՝ 9 ։ 1։