«Ռեինկարնացիա»-ի համերգով, 1մլն դրամ խաղարկությամբ՝ գյումրեցիները նշում են Yerevan City-ի բացումը (տեսանյութ)

«Ռեինկարնացիա»-ի համերգով, 1մլն դրամ խաղարկությամբ՝ գյումրեցիները նշում են Yerevan City-ի բացումը (տեսանյութ)

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից տեսանյութ է հրապարակել գրելով․

«Խրախճանք ժանտախտի ժամանակ: Սա մեր ողբերգությունն է: Ինչ֊որ խաղարկության և համերգի համար Գյումրիի Վարդանանց հրապարակը լեփ֊լեցում է: Բայց եթե հայրենիքի փրկության համար հանրահավաք կազմակերպվի, 10 հոգի չեն գա»:

Hraparak.am-ը պարզեց, թե ինչ խաղարկության մասին է խոսքը, որը ոտքի էր հանել գրեթե ամբողջ Գյումրին: Պարզվում է՝ այսօր դեռևս փետրվարի կեսերին Գյումրու կենտրոնական ՝ Գորկու փողոցում բացված, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող  Yerevan City-ի պաշտոնական բացումն էր, որի ընթացքում նաև 1մլն դրամի խաղարկություն է եղել, ինչպես նաև այլ դրամական պարգևներ՝ հավատարիմ հաճախորդներին:

Նշենք, որ խաղարկությունից հետո, գյումրեցիներին հերթական անակնկալն է մատուցվել Վարդանանց հրապարակում, որտեղ «Ռեինկարնացիա» սիմֆոնիկ նվագախումբը համերգով է հանդես եկել:

Ուշագրավ է, սակայն, որ մինչ գյումրեցիները հրապուրվել են Yerevan City-ով եւ այլևս գնումներ են կատարում այնտեղից, քաղաքում գործող խանութները դժվարին իրավիճակում են հայտնվել : Yerevan City-ն լուրջ մրցակից է տեղի մի շարք խանութների ցանցերի համար, եւ պատաhական չէ, որ օրեր առաջ  Գյումրիում տասնյակ տարիներ գործող «Բասեն» խանութների ցանցի տնօրենը լրատվամիջոցներից մեկով բարձրաձայնել էր իրենց նկատմամբ ճնշումների մասին։

Մի քանի օր առաջ էլ  պարզվել է, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Բասեն» սուպերմարկետներում։

Մանրամասն՝ տեսանյութում։