Հանրահավաքը և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի, ինչու չէ՝ և՛ Ռուսաստանի սրտով է

Եվրոպան լավ գիտի հայի արժանապատվության ու զորեղ տեսակի մասին, Ամերիկան, Գերմանիան, Թուրքիան ու բոլոր գերտերություններն էլ հետը։ Մինչև Նիկոլի գալը Ադրբեջանին թե հարցնեիք Հայաստանի մասին, վախից ալլահ էր կանչում։ Երբ Նիկոլը եկավ ու 2018-ի Եղեռնի կազմակերպումն «իրենով արեց» , ինքն էլ Ադրբեջանի ու Թուրքիայի նման ալլահ կանչեց, զարմացավ, որ ողջ աշխարհը այդ օրը գալիս ու վշտակցում էր հայ ժողովրդին։ Ինքը արդեն պատկերացնում էր, որ ամեն ինչ զրոյացնելու համար իրենից գերմարդկային ճիգեր է պահանջում։
Այսօր Եվրոպան ու Ամերիկան, անգամ Թուրքիան ու Ադրբեջանը ցնցված ու սարսափած են, որ Նիկոլ անունով մեկը 2018-ի ծաղկուն երկրից թողել է միայն անունը։ Սարսափած են, որ հայի ազգանունով մեկը կարող է իր դրախտավայր երկիրը մի ափսե ճաշի նման հանձնել թշնամուն ու ասել՝ գնա՜ , վայելի՜ր։ Երբեմն մտածում եմ՝ տեսնես այդ «մարդկության մեջ չգրանցված տեսակը» հիշու՞մ է, թե ի՜նչ երկիր ունեինք ու ինքը ինչ արեց։ Ցավի զգացում ունենու՞մ է Արցախի ու Հայաստանի մորթի համար։
Այսօր Նիկոլի քարոզչամեքենան փորձում է մարդկանց համոզել, որ ժողովրդի ընդվզման հանրահավաքը Ռուսաստանի սրտով է, նա է դա կազմակերպում։ Այսինքն ուզում է ասել, որ Հայաստանի ժողովուրդը այնքան արժանապատվություն չունի, որ թշնամու կողմից Արցախում ցեղասպանություն կազմակերպելու, Արցախը նվեր տալուց հետո փողոց դուրս չէր գա և չէր ընդվզի։ Նիկոլի քարից կարծր ճակատը կպաչեր ու կասեր՝ ապրես, որ Արցախը Ադրբեջանին տվիր։
Ուզում եմ մի պարզ ճշմարտություն ասել։ Հանրահավաքը և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի, ինչու չէ՝ և՛ Ռուսաստանի, և՛ բոլոր տերությունների սրտով է։ Ինչքան էլ իրենց շահերի հետևից ընկնեն, ինչքան էլ իրենց ձեռնտու լինի այն, ինչ անում է իր երկրի հանդեպ Նիկոլ Փաշինյանը, քաղաքակիրթ ոչ մի երկիր չի կարող հինավուրց ու զորեղ մի ազգի կործանումը տեսնել սեփական ղեկավարի ձեռքով։ Չի՜ կարող քաղաքակիրթ աշխարհը ընդունել նման ղեկավարի։ Դա է պատճառը, որ Հայաստանը դաշնակից չունի։ Համոզված եմ, սեփական շահերից դուրս Թուրքիան և Ադրբեջանը սարսափած են, որ նման «տեսակ կա» և վաղ թե ուշ հենց տեսակի սարսափից են ազատվելու։ Հայաստանի զորեղ տեսակը, ինչպիսին աշխարհն է ընկալել, հարկավոր է մեր միասնությամբ, համախմբումով, ցավին դիմակայելու ոգով վերականգնել։ Հայը պիտի լսելի դարձնի իր ձայնը։
Կարծիքներ