Մխիթարյանը կմնա «Ռոմայում» մինչեւ մրցաշրջանի ավարտը

Մխիթարյանը կմնա «Ռոմայում» մինչեւ մրցաշրջանի ավարտը

Հայկական ֆուտբոլի առաջատար Հենրիխ Մխիթարյանի  մարզական կարիերայով հետաքրքրվողների համար օրերս Tempo հանդեսը հրապարակել էր տեղեկություն, ըստ որի Մխիթարյանը հռոմեական ակումբում կմնա մինչեւ օգոստոս ամիս եւ կմասնակցի նաեւ եվրոպական գավաթների հանդիպումներին: 

Ահա և Մխիթարյանը թվիթերյան իր աջում անձամբ է հայտնել, որ մինչեւ մրցաշրջանի ավարտը շարունակելու է հանդես գալ իտալական «Ռոմայի» կազմում։

«Ուրախ եմ , որ կարողացանք համաձայնության գալ։ Ուրախ եմ , որ մնալու եմ այստեղ, քանի որ բաներ կան, որոնք դեռ չեմ հասցրել ձեռք բերել»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ դեռ վաղուց է խառնաշփոթ իրավիճակ ստեղծվել։ Մարզական պարբերականներից մի մասը գրում էր «Ռոմայից» հեռանալու, մի մասը՝ մնալու մասին։
Նշենք, որ Հենրիխի ամբողջական տրանսֆերը պատկանում է ոչ թե «Ռոմային», այլ Լոնդոնի «Արսենալին»։ Մխիթարյանը Իտալիայում վարձավճարով է հանդես գալիս։