Դատապարտել է և շնորհավորել. ի՞նչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Դատապարտել է և շնորհավորել. ի՞նչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ և կայանալիք առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թրամփի դեմ իրականացված մահափորձն ու դրան հաջորդած իրադարձությունները, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Միջադեպին անդրադառնալիս՝ Էրդողանը ևս մեկ անգամ դատապարտել է Ամերիկայի նախկին նախագահի դեմ մահափորձը:

Բացի այդ, Թուրքիայի նախագահը Թրամփին շնորհավորել է «Հանրապետական կուսակցության» կողմից պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրվելու առթիվ:

Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները կլինեն շահավետ թե՛ Ամերիկայի ժողովրդի և թե՛ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների համար: