Ինձ թող թարգմանի Սամվել Մկրտչյանը, ես փոքրիկ բանաստեղծություն եմ Ուլիսեսից հետո․Նարեկ Կոսմոս

Ինձ թող թարգմանի Սամվել Մկրտչյանը, ես փոքրիկ բանաստեղծություն եմ Ուլիսեսից հետո․Նարեկ Կոսմոս

ինձ թող թարգմանի Սամվել Մկրտչյանը,
ես փոքրիկ բանաստեղծություն եմ
ուլիսեսից հետո․․․
հա՛ հա՛,
մի ճանճաչափ
զգացմունք եմ,
որ կպել եմ գրականության հոգուն․․․
ու հիմա
էս համաճարակի օրերին,
ես կարդում եմ
կյանքը ժամանակավոր մեկուսարանում․․․
ու հասկանում,
որ իրոք գրելը միակ բանը չէ,
որ կարող եմ․․․
ու էս օրերին,
երբ բոլորը
մրցում են,թե ով է ավելի մենակ,
ես սենյակիս մի պատը փորում
ու անունը լուսամուտ եմ դնում․․․
երբեմն թաղում եմ դուրսն այնտեղ,
մարդկանց,
մեքենաները․․․
ու լռությունը համբուրվում է աղմուկի հետ,
ինձ հիշեցնելով
ջարդվող ափսեները մեր տան․․․
բայց ինչևէ,
արի գանք հետ,
ու ես կրկնեմ
էլի ասեմ,
որ կուզեմ ինձ
Նա թարգմանի,
ու ես դառնամ
մի պստիկ բանաստեղծություն
ժխորից կարված թղթին․․․․
ու ինձ բոլորն
արտագրեն իրենց մենության վրա․․
իսկ դու,
իսկ դու դարձիր գիշեր,
ու արթնությունս
շպրտիր քնի մեջ,
ու կոպերիս նկարիր երազ,
ուր
Էլիոթը,Սարոյանն ու Ջոյսը կհարցնեն
Ե՞րբ ես Սամվելին տեսել
ու ես բիթլզի բզզոցների արանքում
թողած կիթառս կհանեմ
ու կերգեմ
Yesterday…
Հ․Գ
ես գրականության ճանճն եմ,
ու ինձ ծափերը երբեք չեն սպանի․․.

Նարեկ Կոսմոս