Արցախի նախագահը շնորհավորել է Կարեն Ջալավյանին

Արցախի նախագահը շնորհավորել է Կարեն Ջալավյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ ծննդյան օրվա առթիվ.

«Սիրելի՛ հրամանատար, Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը:

Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»: