Մադոննան հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլին»

Մադոննան հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլին»

Փոփ աստղ Մադոննան հաստատել է, որ ելույթ կունենա այս տարվա «Եվրատեսիլին», որը տեղի է ունենալու Թել-Ավիվում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նա հանդես կգա որպես հյուր եւ կկատարի երկու երգ։

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երգչուհին այդ ամենի դիմաց կստանա մեկ միլիոն դոլար հոնորար։