Ախուրյանում համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր թեկնածուն՝ Արծրուն Իգիթյանը

Ախուրյանում համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր թեկնածուն՝  Արծրուն Իգիթյանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան համայնքում  այս պահին ընթանում է ավագանու առաջին նիստը։ 

Քիչ առաջ, բաց քվեարկության արդյունքում Ախուրյանի համայնքապետ ընտրվեց  «Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքների կոալիցիայից առաջադրված  համայնքապետի թեկնածու Արծրուն Իգիթյանը։ Ավագանու 27 անդամներից 14-ը կողմ էին քվեարկել նրան, իսկ 13-ը՝ ՔՊ-ական Ալբերտ Այվազյանի օգտին։